Երիտասարդական ԱԱ. Ռուստամ Սահրադյանը 6-րդն է (տեսանյութ)

17:37   31 մարտի, 2023

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիր Ռուստամ Սահրադյանը երկամարտի 293 կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը:

Պոկում վարժությունում Սահրադյանը գրանցեց 133 կգ արդյունք (6-րդ տեղ), հրում վարժությունում՝ 160 կգ (5-րդ տեղ):

Երկամարտի ոսկե մեդակը 369 կգ արդյունքով նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Նիկիտա Աբդրախմանովը: Արծաթե մեդալակիր՝ Վրաստանի ներկայացուցիչ Սադա Աբամիան (305 կգ), բրոնզե մեդալակիր՝ Լեհաստանը ներկայացնող Մարչին Ցիոլկովսկի (302 կգ):

Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը,  երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում է դարձել երկամարտի բրոնզե մեդալակիր։

Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգա նաեւ Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։