Պրեմիեր լիգա․ Միկել Արտետան՝ ամսվա լավագույն մարզիչ

15:46   31 մարտի, 2023

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ մարտին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

«Արսենալն» այս ամիս չորս հանդիպումներում 4:0 հաշվով հաղթել է «Էվերտոնին», 3:2 հաշվով՝ «Բորնմուտին», 3:0 հաշվով՝ «Ֆուլհեմին», 4:1 հաշվով՝ «Քրիսթալ Փելասին»։

Արտետայի գլխավորած թիմը 28 խաղից հետո 69 միավորով առաջինն է եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Արտետան այս մրցաշրջանում չորրորդ անգամ արժանացավ ամսվա լավագույն մարզիչի մրցանակին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։