Սական առաջին անգամ ճանաչվեց ամսվա լավագույն խաղացող Պրեմիեր լիգայում (ֆոտո, վիդեո)

14:49   31 մարտի, 2023

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող մարտին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

21-ամյա անգլիացի ֆուտբոլիստն այս ամիս Անգլիայի առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

«Արսենալը» այդ հանդիպումներում 4:0 հաշվով հաղթել էր «Էվերտոնին», 3:2 հաշվով՝ «Բորնմուտին», 3:0 հաշվով՝ «Ֆուլհեմին», 4:1 հաշվով՝ «Քրիսթալ Փելասին»։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը 28 խաղից հետո 69 միավորով առաջինն է եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։