Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պատրաստվում է ԵԱ-ին․ թիմի կազմը

22:10   30 մարտի, 2023

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մարտի 30-ից ապրիլի 10-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հավաքականը պատրաստվում է ապրիլի 4-10-ը Հայաստանում անցկացվելիք ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի մինի-մրցաշարին: Հայաստանի թիմի մրցակիցները կլինեն Մալթայի եւ Ֆարերյան կղզիների թիմերը։

Կանանց Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Տեր-Գևորգյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ
Յանա Հարությունյան - «Ուրարտու»
Լիլիթ Բաբայան - «Վեստ Արմենիա»
Էլլա դե Կրույֆ - «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)

Պաշտպաններ
Յանա Գաբրիելյան - «Արարատ-Արմենիա»
Ռոզալինա Երիցյան - «Արարատ-Արմենիա»
Քնարիկ Բաղդասարյան - «Արարատ-Արմենիա»
Անի Օհանյան - «Ուրարտու»
Թերեզա Ավետիսյան - «Լեռնային Արցախ»
Մարիամ Կարապետյան - «Սյունիք»
Էմմա Դուզմանյան - «Մոլինո» (Ֆրանսիա)

Կիսապաշտպաններ
Էմմի Սարգսյան - «Ուրարտու»
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու»
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու»
Աստղիկ Ավանեսյան - «Փյունիկ»
Դիանա Բաղդասարյան - «Արարատ-Արմենիա»
Թահլիա Ոսկանյան - «Ռեյդերս» (Ավստրալիա)
Մանե Ներսեսյան «Ռեդ Իգլս» (ԱՄՆ)
Ֆրանչեսկա Խաչատուրյանց - «ԼԱՖԿ Սո Կալ» (ԱՄՆ)

Հարձակվողներ
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա»
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա»
Միլենա Սայադյան - «Ուրարտու»
Անի Սաֆարյան - «Նյու Յորք Շոքերս» (ԱՄՆ)

Խաղացանկ

Հայաստան - Մալթա ՝ ապրիլի 4, 12:00
Մալթա - Ֆարերյան կղզիներ՝ ապրիլի 7, 12:00
Ֆարերյան կղզիներ - Հայաստան՝ ապրիլի 10, 12:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։