Կովկասյան լիգա. «Վահագնի Սիթին» եզրափակիչում հաղթել է «Օլիմպի Թբիլիսիին»

21:59   30 մարտի, 2023

Բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր երկրորդ առաջնությունն ավարտվել է հայկական «Վահագնի Սիթի» ակումբի հաղթանակով։ Եզրափակիչում 84։75 հաշվով հաղթանակ է տարել վրացական «Օլիմպի Թբիլիսիի» նկատմամբ, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Վահագնի Սիթի» թիմի բասկետբոլիստ Օլիսաեմեկա Նվաչին էր, որը վաստակել է 25 միավոր: Նա նաև 4 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում։

Բասկետբոլի Կովկասյան լիգայի երրորդ մրցանակակիրն է ղազախական «Բարսի Ատիրաուն»։

Հայտնի են նաև լիգայի երկրորդ մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստները.

Լավագույն խաղարկող՝ Անդրու Կուկսհաուզեն («Օլիմպի Թբիլիսի»)

Լավագույն պաշտպան՝ Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»)

Լավագույն թեթև հարձակվող՝ Արտյոմ Թավակալյան («Մեդ Ֆոքսիս»)

Լավագույն ծանր հարձակվող՝ Լինթոն Աքլիզ («Օլիմպի Թբիլիսի»)

Լավագույն կենտրոնական՝ Վլադիմիր Իվանով («Բարսի Ատիրաու»)

Լավագույն մարզիչ՝ Վարդան Խաչատրյան («Վահագնի Սիթի»)։

Առաջնության MVP-ն բաժին է հասել Քենեթ Միլլերին («Վահագնի Սիթի»)։

Բասկետբոլի Կովկասյան լիգայի 2022/2023 մրցաշրջանին մասնակցեց 8 թիմ. Հայաստանից՝ «Մեդ Ֆոքսիսը», «Վահագնի Սիթին», «Դվին-Կիլիկիան», «Նոր Բայազեթն» ու «Սուպերսոնիքսը», Վրաստանից՝ «Օլիմպի Թբիլիսին» և Ղազախստանից՝ «Բարսի Ատիրաուն»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։