Մեսին որոշել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

17:11   30 մարտի, 2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին որոշել է երկարաձգել պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է իսպանական Marca-ն։ Նրա գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ կավարտվի հունիսին։

Մեսին մտադիր է 2024-ի ամռանը տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի»։ Նա կարծում է, որ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում հանդես գալը թույլ կտա պատրաստվել 2026-ի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում համատեղ։

Մեսին ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։