«Բավարիան» ու «Յուվենտուսը» կմրցակցեն Ռասմուս Հոյլունի տրանսֆերի համար

13:19   30 մարտի, 2023

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է իտալական «Ատալանտայի» եւ Դանիայի հավաքականի 20-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունի ծառայություններով, հաղորդում է Tuttomercatoweb-ը։

«Բավարիան» Հոյլունի տրանսֆերի համար կմրցակցի Թուրինի «Յուվենտուսի» հետ, որը նույնպես ցանկանում է ձեռք բերել հեռանկարային խաղացողին։

Հոյլունը «Ատալանտա» է տեղափոխվել անցած ամռանը ավստրիական «Շտուրմից»։ Բերգամոյի թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին երկու խաղերում Հոյլունը խփել է 5 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։