«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» խաղացողին

10:51   30 մարտի, 2023

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» 23-ամյա անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսին, հաղորդում է AS-ը։

Արքայական ակումբը դիտարկում է նաեւ Ժոաու Կանսելուի  («Մանչեսթեր Սիթիից» վարձակալությամբ տեղափոխվել է «Բավարիա»), Դավիդե Կալաբրիայի («Միլան») եւ Խուան Ֆոյտի («Վիլյառեալ») տարբերակները։

Ընթացիկ մրցաշրջանում Ջեյմսը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Transfermarkt-ը Ջեյմսի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։