ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը

10:29   30 մարտի, 2023

Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակում ներկայացված է միայն ՊՍԺ-ն, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

Ամենաբարձր վարձատրությունն ունի Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն՝ ամսական 6 միլիոն եվրո։ Առաջին եռյակում են նաեւ բրազիլացի հարձակվող Նեյմարը եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ 

  1. Կիլիան Մբապե (6 միլիոն եվրո ամսական)
  2. Նեյմար (3.67 միլիոն եվրո)
  3. Լիոնել Մեսի (3.37 միլիոն եվրո)
  4. Մարկինյոս (1.2 միլիոն եվրո)
  5. Մարկո Վերատի (1.2 միլիոն եվրո)
  6. Աշրաֆ Հակիմի (1.08 միլիոն եվրո)
  7. Ջանլուիջի Դոնարումա (916 հազար եվրո)
  8. Սերխիո Ռամոս (791 հազար եվրո)
  9. Խուան Բերնատ (730 հազար եվրո)
  10. Նորդի Մուկիելե (700 հազար եվրո)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։