«Նապոլին» կբարձրացնի Կվարացխելիայի աշխատավարձը

18:17   29 մարտի, 2023

Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հետ կկնքի նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2028թ․ հունիս։

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստի աշխատավարձը կդառնա տարեկան 2,5 միլիոն եվրո։ Բոնուսների հետ այն կհասնի 4 միլիոն եվրոյի, հաղորդում է Footmercato-ն։

Կվարացխելիան կդառնա նեապոլյան ակումբի ամենաբարձր վարձատրությամբ երկրորդ խաղացողը նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենից հետո, որը ստանում է տարեկան 5 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։

Կվարացխելիայի պայմանագրում տրանսֆերային գին չի ամրագրվի, սակայն «Նապոլին» կքննարկի 100 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կվարացխելիան մասնակցել է 23 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 7 խաղում նա խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։