15:12 29 մարտի, 2023Նոր համաշխարհային ռեկորդս՝ 40 տոննա ծանրությամբ ԿԱՄԱԶ-ի վրա դրված հետեւակի մարտական մեքենայի տեղաշարժումը ատամներով, նվիրում եմ հայոց բանակին, զինվորներին: Իմ նպատակն է այս քայլով եւս մեկ անգամ բարձրացնել մեր զինվորների մարտական ոգին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը:
Մարտի 29-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական Համալսարանում, համալսարանականների, զինվորականների ներկայությամբ Յուրի Սաքունցը նոր սենսացիոն ռեկորդ սահմանեց: Նա ատամներով տասը մետր տեղաշարժեց ճոպանով կապած ԿԱՄԱԶ բեռնատարը, որի քարշակին դրված էր հետեւակի մատրական մեքենա 40 տոնա ծանրությամբ:
Նախքան ռեկորդը սահմանելը Ռազմական համալսարանի հոգեւոր սպասավորը զինվորականների, ուսանողների եւ Յուրի Սաքունցի մասնակցությամբ տերունական աղոթք կարդաց եւ հաջողություն մաղթեց մարզիկին:
Յուրի Սաքունցի խոսքով հետեւակի մարտական մեքենա տեղաշարժելը եւ ռոկերդը սահմանելու անցկացման վայրի ընտրությունը նպատակային է, քանի որ ռեկորդը նվիրված է հայոց բանակին:
«Սահմանեցի նոր համաշխարհային ռեկորդ. ատամներով տեղաշարժեցի զրահափոխադրիչի վրա կայանած հետեւակի մարտական մեքենա 40 տոննա քաշով: Ծրագրել էի քաշել 3 մետր, որն արդեն համաշխարհային ռեկորդ է, բայց քաշեցի 10 մետր: Շատ դժվարությամբ եղավ, ընթացքում դադարներ ունեցա, բայց քանի որ ունեի մեծ նպատակ, ամեն ինչ արեցի, որ հաջող ստացվի:
Այս ռեկորդից նպատակը հայոց բանակի, զինվորների, ֆիդայինների ոգին եւս մեկ անգամ բարձրացնելն է: Ես մարզիկ եմ եւ իմ կողմից քայլեր եմ ձեռնարկում, որպեսզի մեր ոգու ուժը բարձրանա, բոլորս լինենք միասին, միասնական, ինչը խիստ անհրաժեշտ է բոլորիս այս իրավիիճակում եւ ժամանակաշրջանում, որում ապրում ենք:
Այս ռեկորդները, որ ես սահմանում եմ, հաջողվում է իրականացնել միայն էներգիայի ճիշտ կառավարման շնորհիվ: Ինձ բոլորը հարցնում են, թե ինչպես է ինձ մոտ ստացվում ծանր մեքենաներ, գնացնքներ տեղաշարժելը ճկույթ մատով, ատամներով. էներգիայի ճիշտ կառավարման արդյունքով է եւ ծանրության զգացումով: Երբ ես տեղաշարժում եմ որեւէ մեքենա եւ կողքից գոռում են, գոտեպնդում, ես ոչինչ չեմ լսում: Միայն կետրոնանում եմ էներգիայի եւ ծանրության ճիշտ կառավարման վրա, որպեսզի ինձ հաջողվի այն տեղաշարժել:
Այս ռեկորդս նվիրում եմ հայոց բանակին, զինվորներին, սպաներին, ֆիդայիններին: Այս ամենն արվեց, որպեսզի մեր ոգու ուժը եւս մեկ անգամ բարձրանա եւ բոլորս գիտակցենք, որ երբեք չպետք է կոտրվենք:
Նախորդ ռեկորդս սահմանել էի 7 ամիս առաջ: Տեղաշարժել էի երեք հրշեջ մեքենա իրար կապած: Այս անգամ տանկ տեղաշարժեցի, հաջորդ նպատակս ինքնաթիռ տեղաշարժելն է լինելու»,- ասաց Յուրի Սաքունցը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.