22:44 28 մարտի, 2023Չեռնոգորիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի 6 ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը՝ 7-ական միավոր։
Նախավերջին տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց ուկրաինացի Իննա Գապոնենկոյին, Աննա Սարգսյանը ոչ ոքի խաղաց ուկրաինացի Նատալյա Բուկսայի հետ։
Առաջատարներն են 8-ական միավոր վաստակած վրացի Մերի Արաբիձեն եւ լեհ Օլիվիա Կիոլբասան։ 7,5-ական միավոր ունեն վրացի Սալոմե Մելիան ու հույն Ստավրուլա Ցոլակիդուն։
Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավորով բաժանում են 13-23-րդ տեղերը։ Սուսաննա Գաբոյանն ունի 5, Պոլինա Կոբակը՝ 4 միավոր։
Վերջին տուրը տեղի կունենա մարտի 29-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.