Ռանոսը նորամուտը Հայաստանի հավաքականում նշեց գոլով (տեսանյութ)

20:12   28 մարտի, 2023

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը Հայաստանի հավաքականում նշեց գոլով  (տեսանյութ

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող ընկերական խաղում Ռանոսը 51-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո հեռվիվ կատարած ուժեղ հարվածով գրավեց Կիպրոսի հավաքականի դարպասը։

Հաշիվը հավասար է՝ 1:1: Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։