Հայաստան - Կիպրոս․ Առաջին խաղակեսում հաղթեցին հյուրերը (ֆոտո, վիդեո)

19:48   28 մարտի, 2023

Ֆուտբոլի Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացնում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Առաջին խաղակեսում հաղթեցին հյուրերը՝ 1:0:

Մեծ տարածքային առավելություն ուներ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի թիմը (67 տոկոս գնդակի վերահսկողություն), սակայն մրցակցի դարպասի մոտ իրական գոլային պահ ստեղծել չհաջողվեց։ Իսկ Կիպրոսի թիմը 43-րդ րոպեին առաջին հարվածը կատարեց Ստանիսլավ Բուչնեւի պաշտպանած դարպասին եւ բացեց հաշիվը (տեսանյութ)։ Անկյունայինից հետո Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի պաշտպան Անդրեաս Կարոն դարձավ գոլի հեղինակ։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի հարվածից հետո Կիպրոսի թիմին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Ընդմիջում է։

Հայաստան․ Ստանիսլավ Բուչնեւ, Էրիկ Փիլոյան, Դավիդ Դավիդյան, Երջանիկ Ղուբասարյան, Վարազդատ Հարոյան,  Նաիր Տիկնիզյան,  Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Սարգիս Ադամյան, Հրանտ-Լեոն Ռանոս:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։