17:47 28 մարտի, 2023Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է մեկնարկային կազմը, որը խաղադաշտ դուրս կգա Կիպրոսի թիմի դեմ ընկերական խաղում։
Հայաստան․ Բուչնեւ, Դավիդյան, Փիլոյան, Հարոյան, Տիկնիզյան, Սպերցյան, Ղուբասարյան, Իվու, Բիչախչյան, Ռանոս, Ադամյան։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։
Հայաստան - Կիպրոս հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 19։00-ին։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Կիպրոսի հավաքականն Իսպանիայի, Նորվեգիայի, Շոտլանդիայի եւ Վրաստանի հետ ընդգրկված է A խմբում։ Առաջին տուրում Կիպրոսի թիմը 0:3 հաշվով պարտվել է շոտլանդացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.