«Տոտենհեմի» գլխավոր մարզիչի թեկնածուները

21:57   27 մարտի, 2023

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» հեռացված գերմանացի Յուլիան Նագելսմանը Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Թեկնածուների թվում են նաեւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, Ռոբերտո դե Ձերբին («Բրայթոն»), Անգե Պոստեկոգլուն («Սելթիկ»)։

Անգլիական ակումբը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է իտալացի Անտոնիո Կոնտեին։ Պրեմիեր լիգայի առաջնության 28 խաղից հետո «Տոտենհեմը» 49 միավորով չորրորդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։