Սերյոժա Բարսեղյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

20:21   27 մարտի, 2023

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճեց 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը։

Պոկում վարժությունում նա ցույց տվեց 128 կգ արդյունք՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ։ Հրումում վարժությունում Սերյոժա Բարսեղյանը 147 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղում։

Երկամարտում նրա արդյունքն է 275 կգ։ Հայ ծանրորդը 5 կգ գերազանցեց երկորրդ տեղը գրաված Ալ Մարզուքին Սաուդյան Արաբիայից։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ էր դուրս եկել 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը, որը երկամարտում գրավել էր 7-րդ տեղը։

Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։ Կանանց թիմը Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ հանդես կգա Ալինա Սուքիասյան (71 կգ), Աննա Ամրոյան (76 կգ), Էմմա Պողոսյան (81 կգ) կազմով:

View this post on Instagram

A post shared by IWF (@iwfnet)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։