10:20 27 մարտի, 2023Աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւն առանց պայքարի դուրս եկավ Մայամիի «Մասթերս» մրցաշարի չորրորդ շրջան։ Նրա մրցակիցը պետք է լիներ սլովակ Ալեքս Մոլչանը, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից, հաղորդում է ATP-ի կայքը։
Մեդվեդեւը Մայամիում մեկնարկել էր երկրորդ շրջանից՝ 6:1, 6:2 հաշվով պարտության մատնելով իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենային։
Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կենտեն Ալիսի եւ ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդսի դիմակայության հաղթողը։
Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.