Եվրո-2024․ Ղազախստանի թիմի կամային հաղթանակը դանիացիների նկատմամբ (տեսանյութ)

19:00   26 մարտի, 2023

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեկնարկեց երկրորդ տուրը։

H խմբում Ղազախստանի հավաքականն ընդունեց դանիացիներին եւ վերջնամասում հասավ կամային հաղթանակի 3:2 հաշվով։

Դանիայի հավաքականից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իտալական «Ատալանտայի» 20-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունդը։ Երկրորդ խաղակեսում ղազախները երեք գոլ խփեցին։

Առաջին տուրում Դանիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել էր Ֆինլանդիային Ռասմուս Հոյլունի հեթ-տրիկի շնորհիվ։

Ղազախստանի հավաքականն առաջին տուրում 1:2 հաշվով պարտվել էր Սլովենիային։

Եվրո-2024, ընտրական փուլ, երկրորդ տուր

H խումբ

Ղազախստան - Դանիա՝ 3:2 (տեսանյութ)

Բակտիյոր Զայնուտդինով, 73, 11մ, Ասխատ Տագիբերգեն, 86, Աբատ Այիմբետով, 89 - Ռասմուս Հոյլուն, 21, 36

Սլովենիա - Սան Մարինո՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Հյուսիսային Իռլանդիա - Ֆինլանդիա` 22:45

C խումբ

Անգլիա - Ուկրաինա՝ 20:00

Մալթա - Իտալիա՝ 22:45

J խումբ

Լիխտենշտեյն - Իսլանդիա՝ 20:00

Լյուքսեմբուրգ - Պորտուգալիա՝ 22:45

Սլովակիա - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 22:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։