Եվրո-2024․ Իսպանիայի թիմը պարտության մատնեց նորվեգացիներին (տեսանյութ)

01:37   26 մարտի, 2023

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի A խմբի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի ղեկավարությամբ Մալագայում ընդունեց Նորվեգիայի հավաքականին եւ հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ «Էսպանյոլի» հարձակվող Խոսելուն։ Աչքի ընկավ նաեւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն։

A խմբի մյուս խաղում Շոտլանդիայի հավաքականը 3:0 հաշվով պարտության էր մատնել Կիպրոսի թիմին։  

Եվրո-2024, ընտրական մրցաշար, առաջին տուր

A խումբ

Իսպանիա - Նորվեգիա՝ 3:0 (տեսանյութ)

Դանի Օլմո, 13, Խոսելու, 84, 85

Շոտլանդիա - Կիպրոս՝ 3:0 (տեսանյութ)

Ջոն Մաքգին, 21, Սքոթ Մաքթոմինայ, 87, 90+3

Հեռացում՝ Նիկոլաս Իոանու (Կիպրոս), 90+5, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։