21:48 25 մարտի, 2023Ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետականում» ստադիոնում անցկացնում են Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումը։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:
10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի սուր փոխանցումից հետո գերմանական «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Կաբակը գրավեց սեփական դարպասը (տեսանյութ)։
28-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հարկադրված փոփոխություն կատարեց։ Վնասվածք ստացավ «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը։ Նրան փոխարինեց Երեւանի ԲԿՄԱ-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։
35-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը։ Ստամբուլի «Բեշիկթաշի» պաշտպան Օնուր Բուլուտի փոխանցումից հետո հեռվից դիպուկ հարված կատարեց հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրկուն Կյոկչուն (տեսանյութ)։
Առաջին խաղակեսում տարածքային եւ խաղային առավելություն ուներ Թուրքիայի հավաքականը՝ գնդակի 62 տոկոս վերահսկողությամբ եւ 7 գոլային հնարավորությամբ գրոհներով։
Ընդմիջում է։
Եվրո-2024, ընտրական մրցաշար, առաջին տուր
D խումբ
Հայաստան - Թուրքիա՝ 1:1 (առաջին խաղակես)
Օզան Կաբակ, 10, ինքնագոլ - Օրկուն Կյոկչու, 35
Խորվաթիա - Ուելս՝ 23:45 (Երեւանի ժամանակ)
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.