Եվրո-2024. Իբրահիմովիչի տարիքային ռեկորդը

10:29   25 մարտի, 2023

Շվեդիայի հավաքականի եւ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձավ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցած ավագագույն ֆուտբոլիստը պատմության մեջ։

Բելգիայի թիմի դեմ խաղում Իբրահիմովիչը փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին 41 տարեկան եւ 172 օրականում։

Շվեդիան բելգիացիներին պարտվել է 0:3 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Իբրահիմովիչը գերազանցել է Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Դինո Ձոֆի ռեկորդը, որը 1983 թվականին Շվեդիայի հավաքականի դեմ խաղացել է 41 տարեկան եւ 3 ամսականում։

Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականում անցկացրել է 122 հանդիպում, խփել է 62 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։