Թուրքիայի հավաքականի նախախաղային մարզումը Երեւանում՝ ուղիղ (ֆոտո, վիդեո)

19:05   24 մարտի, 2023

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականը գերմանացի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի ղեկավարությամբ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում  անցկացնում է նախախաղային մարզում։

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Թուրքիայի հավաքական

Դարպասապահներ․ Ալթայ Բայինդիր («Ֆեներբահչե»), Մերտ Գյունոկ («Բեշիկթաշ»), Ուգուրջան Չաքիր («Տրաբզոնսպոր»)։

Պաշտպաններ․ Օնուր Բուլուտ («Բեշիկթաշ»), Զեկի Չելիկ («Ռոմա»), Աբդուլքերիմ Բարդակչի («Գալաթասարայ»), Ջենկ Օզկաջար («Վալենսիա»), Չաղլար Սոյունջյու («Լեսթեր Սիթի»), Մերիհ Դեմիրալ («Ատալանտա»), Օզան Կաբակ («Հոֆենհայմ»), Սամետ Ակայդին («Ֆեներբահչե»), Տայիպ Տալհա Սանուչ («Բեշիկթաշ»), Էրեն Էլմալի («Տրաբզոնսպոր»), Ֆերդի Կադիօղլու («Ֆեներբահչե»)։

Կիսապաշտպաններ/հարձակվողներ․ Աբդուլկադիր Օմուր («Տրաբզոնսպոր»), Բարիշ Ալպեր Յիլմազ («Գալաթասարայ»), Ջենգիզ Ունդեր («Մարսել»), Արդա Գյուլեր («Ֆեներբահչե»), Հական Չալհանօգլու («Ինտեր»), Իսմայիլ Յուկսեկ («Ֆեներբահչե»), Մեհմետ Ջան Այդին («Շալկե»), Օրկուն Քոկչյու («Ֆեյենորդ»), Սալիհ Օզջան («Բորուսիա Դորտմունդ»), Իրֆան Ջան Կահվեչի («Ֆեներբահչե»), Կերեմ Ակտյուրօգլու («Գալաթասարայ»), Ջենք Թոսուն («Բեշիկթաշ»), Էնես Ունալ («Խետաֆե»), Ումուտ Նայիր («Ումրանիեսպոր»)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.