Շտեֆան Կունց․ Երեւանում պարտվելու սցենար չեմ դիտարկում

18:54   24 մարտի, 2023

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում  տեղի ունեցած ասուլիսում նշել է իր ղեկավարած թիմի նպատակների մասին։

«Մեր նպատակը Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելն է եւ Գերմանիա մեկնելը։

Հայկական ֆուտբոլը իսպանական ֆուտբոլի ազդեցության տակ էր, բայց հիմա գլխավոր մարզիչը փոխվել է, նորեկներ եւ երիտասարդներ ունեք «Բավարիայի» երկրորդ թիմից, Ռուսաստանի երիտասարդական հավաքականից եւ նախկին վերլուծությունները հաշվի չեմ առնի։ Ես կկենտրոնանամ իմ թիմի եւ վաղվա խաղի վրա։ Պարտվելու սցենար ես չեմ դիտարկում։

Երբեւէ մեր խաղացողներն այսքան լավ հոգեբանական եւ ֆիզիկական վիճակում չեն եղել։ Իհարկե, երկրաշարժը բացասական հետեւանք ունեցել է խաղացողների վրա։ Որոշակի լարվածություն է առաջացնում նաեւ այն, որ մրցակիցը Հայաստանի հավաքականն է»,- նշեց Շտեֆան Կունցը։

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։