21:29 30 հոկտեմբերի, 2012Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հանդիպեցին Կրասնոդարը ներկայացնող երկու թիմերը` «Կուբանը» եւ «Կրասնոդարը»: Այս խաղում հաղթեց «Կուբանը»` 1:0: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին` 19-րդ րոպեին: Պիզելին խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին:
«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկված չէր իր թիմի հայտացուցակում:
Ռուսաստանի Գավաթ. 1/8 եզրափակիչ
«Կուբան» - «Կրասնոդար»` 1:0
Մարկոս Պիզելի, 19
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.