Ռոնալդու․ Մարտինեսի օրոք մարզումները շատ դինամիկ են

12:11   23 մարտի, 2023

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Ռոբերտո Մարտինեսի ղեկավարությամբ մարզումների մասին։

«Մեր հավաքականում հիմա միայն դրական տրամադրություններ են։ Զգում ենք, որ մեզ սպասվում է ինչ-որ առանձնահատուկ եւ դրական փուլ։ Մարտինեսի օրոք մարզումները շատ դինամիկ ու  ինտենսիվ են, դադարները քիչ են, միշտ շարժման մեջ ենք։ Ես հավանում եմ այս մոտեցումը։ Կյանքում էլ միշտ շարժման մեջ եմ։

Վստահ եմ, որ մենք հաջողությամբ կանցկացնեն Եվրո-2024-ի ընտրական փուլը։ Ես սիրում եմ խաղալ հավաքականում։ Քանի դեռ ինձ համարում են արժեքավոր խաղացող, ես կշարունակեմ առավելագույնն անել ազգային թիմի համար։ Սա իմ տուն է, ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Ես լավ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ պայքարի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին մրցափուլում Պորտուգալիայի հավաքականը մարտի 23-ին կընդունի Լիխտենշտեյնի թիմին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։