«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Չավիին

16:15   21 մարտի, 2023

Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնան» մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետ, հաղորդում է իսպանական Marca-ն։

Կատալոնական ակումբը կառաջարկի առնվազն մեկ տարվա պայմանագիր։ Խնդիրը Չավիի ցածր աշխատավարձն է, որի պատճառը ֆինանսական արդար խաղի սահմանափակումներն են։ Այդ խնդիրը դեռ լուծված չէ, եւ «Բարսելոնան» չի կարող բարձրացնել մարզիչի աշխատավարձը։

Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Իսպանիայի առաջնության 26 տուրից հետո «Բարսելոնան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։