Հայաստանում անցկացվեց CAFÉ Week of Action միջոցառումը

13:43   21 մարտի, 2023

Մարտի 11-19-ը կայացավ CAFÉ - Centre for Access to Football in Europe-ի կողմից անցկացվող ամենամյա համաեվրոպական CAFÉ Week of Action միջոցառումը, որին ամեն տարի մասնակցում է նաև Հայաստանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Համաեվրոպական այս միջոցառումների նպատակն է ֆուտբոլը հասանելի ու իրական տոն դարձնել հաշմանդամություն ունեցող երկրպագուների համար:

Միջոցառմանը, որն անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո, մասնակցում են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմերը՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ:

Այս տարի CAFÉ Week of Action-ին մասնակցել են ԲԿՄԱ, «Նոա», «Վան» ակումբները՝ հյուրընկալելով հաշմանդամություն ունեցող 30 երկրպագուների: Նշված ակումբներից ընտրվեցին այս տարվա CAFÉ-ի դեսպանները՝ Արման Ներսեսյանը (ԲԿՄԱ), Էդգար  Մովսեսյանը («Վան») և Երջանիկ Ղուբասարյանը («Նոա»):

Միջոցառմանը միացան նաև «Ալաշկերտ», «Ուրարտու», «Արարատ», «Շիրակ» ֆուտբոլային ակումբները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։