Ռոնալդուի շնորհիվ 137 հեռուստաալիք աշխարհում հեռարձակում է «Ալ Նասրի» հանդիպումները

12:17   21 մարտի, 2023

38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շնորհիվ տարբեր երկրների 137 հեռուստաալիքներ այս տարի սկսել են հեռարձակել «Ալ Նասրի» եւ Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպումներ։ Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի սպորտի նախարար Աբդուլ-Ազիզ իբն Տուրկի աս-Սաուդը։ Ռոնալդուն հունվարին է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

«Նախկինում շատ հեռուստաալիքներ հրաժարվում էին հեռարձակել Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպումները՝ հետաքրքրության բացակայության պատճառով։ Ռոնալդուի գալուց հետո ամբողջ աշխարհում 137 հեռուստաալիքներ սկսեցին հեռարձակել «Ալ Նասրի» եւ մեր լիգայի հանդիպումները։

Բացառիկ մարզիկները կարող են նոր տեղում նպաստել սպորտի, ֆուտբոլի զարգացմանը։ Ռոնալդուն դրա վառ վկայությունն է։ Մենք տեսանք, որ նրա շնորհիվ մեր լիգայի գրավչությունը տարածվեց ամբողջ աշխարհում»,- նախարարի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

Սաուդյան Արաբիան հավակնում է 2030թ․ աշխարհի առաջնության անցկացմանը։ Հնարավոր է՝ առաջին անգամ աշխարհի առաջնությունը միաժամանակ անցկացվի երեք մայրցամաքում։ Սաուդյան Արաբիայի հայտին կարող են միանալ Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան ներկայացնող Եգիպտոսը եւ ՈւԵՖԱ-ն ներկայացնող Հունաստանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։