Մբապեն ընտրվել է Ֆրանսիայի հավաքականի ավագ

11:42   21 մարտի, 2023

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը Դիդիե Դեշամի գլխավորությամբ ազգային թիմի ավագ է ընտրել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

Ֆրանսիայի հավաքականի նախորդ ավագը դարպասապահ Ուգո Լյորիսն էր, որը 2022թ․ աշխարհի առաջնությունից հետո ավարտել է կարիերան ազգային թիմում։

Մբապեն Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 66 հանդիպում, խփել 36 գոլ։ Նա Ֆրանսիայի թիմի հետ դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2022թ․ աշխարհի փոխչեմպիոն։

2022թ․ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին (8 գոլ) արժանացած  Մբապեն աշխարհի առաջնությունների եզրափակիչներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ։ Երկու անընդմեջ եզրափակիչի մասնակցած Մբապեն խփել է 4 գոլ։ Մբապեն մինչեւ 24 տարեկան դառնալը աշխարհի առաջնություններում 10 եւ ավելի գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է պատմության մեջ։ Նա 12 գոլ է խփել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։