ԵԱ․ Դանիելյանի, Մկրտչյանի, Գաբոյանի եւ Կոբակի հաղթանակները

23:08   20 մարտի, 2023

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի 6 ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Պոլինա Կոբակը, Աննա Սարգսյանը խաղաց ոչ ոքի, Մարիամ Մկրտչյանը պարտություն կրեց։

Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր եւ կեսական միավոր են հետ առաջատարներից։ Մարիամ Մկրտչյանն ու Կոբակն ունեն 2-ական միավոր։ Սարգսյանն ու Գաբոյանը վաստակել է 1,5-ական միավոր։

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 մրցափուլ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.