Հայաստանի հավաքականի բաց մարզումը (ֆոտո, վիդեո)

17:30   20 մարտի, 2023

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին ներկա էին երկրպագուները։ Տրիբունան լեփ-լեցուն էր։ Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին երկրպագուները դիմավորեցին ծափահարություններով։

Պատասխան ծափերով երկրպագուներին ողջունեցին նաեւ ֆուտբոլիստները։ Տրիբունայի մի մասը զբաղեցրել էին ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման անդամները, որոնք երգերով եւ վանկարկումներին ոգեւորեցին հավաքականին մարզման ամբողջ ընթացքում։

Մարզման ավարտին ֆուտբոլիստները շնորհակալություն հայտնեցին երկրպագուներին մարզմանը ներկա գտնվելու համար, ապա գնդակներ նետեցին երկրպագուներին, իսկ Նաիր Տիկնիզյանն առանձին մոտեցավ երկրպագուներին, ինքնագրեր բաժանեց եւ լուսանկարվեց նրանց հետ։

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Թուրքիայի դեմ խաղին (մարտի 25) Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում։ Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)

Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Երջանիկ Ղուբասարյան - «Նոա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»

Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բավարիա» (Գերմանիա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։