«Բարսելոնան» 2011-2012-ից հետո առաջին անգամ «Ռեալին» հաղթեց 3 անգամ անընդմեջ (ֆոտո)

10:46   20 մարտի, 2023

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթել է չեմպիոն «Ռեալին»։ Կատալոնական թիմը «Էլ Կլասիկոներում» երեք անընդմեջ հաղթանակ տարավ 2011-2012 թվականների մրաշրջանից հետո առաջին անգամ։

Առաջնության հանդիպումից առաջ իսպանացի Չավիի գլխավորած թիմը Արքայական թիմին հաղթել էր նաեւ Իսպանիայի սուպերգավաթի եւ գավաթի խաղարկություններում։

11 տարի առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան էր, որն այժմ գլխավորում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ «Ռեալն» այն ժամանակ մարզում էր պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որն այժմ իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչն է։

«Բարսելոնան» 100-րդ հաղթանակն է տարել «Էլ Կլասիկոներում»։ «Ռեալն» ունի 101 հաղթանակ։ 52 հանդիպում ավարտվել է ոչ ոքի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։