Էդուարդ Սպերցյան․ Հավաքականում շատ կարեւոր խաղ ունենք, կարելի է ասել՝ պատմական

12:13   19 մարտի, 2023

Ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմական է անվանել Թուրքիայի դեմ առաջիկա հանդիպումը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի մեկնարկային մրցափուլում։

«Հավաքականում շատ կարեւոր խաղ ունենք, կարելի է ասել՝ պատմական։ Պետք է ակումբային գործերից անցնել հավաքականին եւ պատրաստվել առաջիկա խաղերին։ Ընտրական մրցաշարի խմբից դուրս գալու հնարավորություն միշտ էլ կա»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանում։ Մարտի 28-ին ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ։

2021թ․ մարտին Հայաստանի հավաքականում նորամուտը նշած Սպերցյանը ազգային թիմում անցկացրել է 13 հանդիպում, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։