Իբրահիմովիչը գերազանցեց Կոստակուրտայի ռեկորդը (ֆոտո)

02:32   19 մարտի, 2023

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձավ Իտալիայի առաջնություններում գոլ խփած ավագագույն ֆուտբոլիստը։

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Միլանը» 1:3 հաշվով պարտվեց «Ուդինեզեին»։ Իբրահիմովիչը գոլի հեղինակ դարձավ  41 տարեկան եւ 166 օրականում։ Նա գերազանցեց «Միլանի» նախկին պաշտպան, իտալացի Ալեսանդրո Կոստակուրտայի ռեկորդը։ 2007-ին Կոստակուրտան իր վերջին գոլն Իտալիայի առաջնությունում խփել էր 41 տարեկան եւ 25 օրականում, հաղորդում է Opta-ն։

Վնասվածքի պատճառով մրցաշրջանի մեծ մասը բաց թողած Իբրահիմովիչն Իտալիայի ընթացիկ առաջնությունում խփեց իր առաջին գոլը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։