ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար

14:11   18 մարտի, 2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի համար, հաղորդում է Marca-ն։

Տրանսֆերն իրագործելու համար փարիզյան ակումբը չի երկարաձգի պայմանագրերն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ, նաեւ կվաճառի բրազիլացի հարձակվող Նեյմարին։

Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել 39 գոլ, ինչը ակումբային ռեկորդը մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։

Transfermarkt-ը Էրլինգ Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 170 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։