11:43 17 մարտի, 2023Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը որդու հետ Լոնդոնում ներկա է եղել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալի» եւ պորտուգալական «Սպորտինգի» մասնակցությամբ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պարտվել է հետխաղային 11-մետրանոցներով (3:5) եւ դուրս մնացել Եվրոպայի լիգայից։
Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չէր գրանցվել։
Թիմերի առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվ։
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Արսենալ» (Անգլիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 1:1 (տեսանյութ), 11մ՝ 3:5 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)
Գրանիտ Ջակա, 19 - Պեդրու Գոնսալվեշ, 62
Հեռացում՝ Մանուել Ուգարտե («Սպորտինգ»), 118
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.