Ռուսաստանի հավաքականի դարպասապահը պարտվել է գրազը

14:37   30 հոկտեմբերի, 2012

Հոկեյի Ռուսաստանի հավաքականի եւ «Ակ Բարսի» դարպասապահ Կոնստանտին Բարուլինը գրազ է եկել «Ատլանտի» ռմբարկու Նիկոլայ Ժերդեւի հետ, որ Հոկեյի մայրցամաքային լիգայում (КХЛ) հարձակվողը չի կարող գրավել իր պաշտպանած դարպասը: Դարպասապահը պարտվել է գրազը եւ ստիպված կլինի 10 սեղմում կատարել, գրում է Lenta.ru-ն:

«Ակ Բարս» - «Ատլանտ» հանդիպումը կայացել է հոկտեմբերի 29-ին եւ ավարտվել է կազանցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։