ՉԼ․ «Ռեալն» ու «Նապոլին» դուրս եկան 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

01:52   16 մարտի, 2023

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Արքայական թիմը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

79-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

Առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 5:2 հաշվով։

«Նապոլին» տանը մրցեց գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Գոլ խփեց նաեւ լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։

Գերմանիայում «Նապոլին» առավելության էր հասել 2:0 հաշվով։ Նեապոլյան թիմն առաջին անգամ է հասնում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Իտալիայի չեմպիոն «Միլանը», անգլիական «Չելսին», պորտուգալական «Բենֆիկան», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ»՝ 1:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 5:2)

Քարիմ Բենզեմա, 79

«Նապոլի» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3:0 (տեսանյութ), (առաջին խաղ 2:0)

Վիկտոր Օսիմեն, 45+2, 53, Պյոտր Զելինսկի, 64, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։