Ալկարասն ու Շվյոնտեկը 1/8 եզրափակիչում են

12:02   14 մարտի, 2023

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 19-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց հոլանդացի Տալոն Գրիսպորի հետ եւ հաղթեց  1 ժամ եւ 42 րոպեում՝ 7:6 (7:4), 6:3։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Ջեք Դրեյփերը, որը երրորդ շրջանում 7:6 (8:6), 6:2 հաշվով պարտության է մատնել բրիտանացի Էնդի Մարեյին։

Կանանց մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը երրորդ շրջանում 6:3, 7:6 (7:1) հաղթեց Կանադայի ներկայացուցիչ Բիանկա Անդրեեսկուին։ 1/8 եզրափակիչում Շվյոնտեկը կմրցի բրիտանացի Էմմա Ռադուկանուի հետ։

Ինդիան Ուելսի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։