«Մանչեսթեր Յունայթեդը» չի բողոքարկի Կազեմիրոյի որակազրկումը

10:07   14 մարտի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» չի բողոքարկի թիմի կիսապաշտպան Կազեմիրոյի որակազրկումը, քանի որ գրեթե անհավանական է համարում դրա բավարարումը, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։ Բրազիլացի ֆուտբոլիստն առաջիկա չորս խաղում չի օգնի հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին։

«Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում (0:0) Կազեմիրոն 37-րդ րոպեին հեռացվել էր կոպիտ սահանկման համար։ Նա կորակազրկվի չորս խաղով, քանի որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ է կարմիր քարտ ստացել։

Կազեմիրոն բաց կթողնի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումը «Ֆուլհեմի» դեմ եւ Անգլիայի առաջնության հանդիպումները «Նյուքասլի», «Բրենթֆորդի» եւ «Էվերտոնի» դեմ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.