14:58 13 մարտի, 2023Ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը հայր է դարձել։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին Մոսկվայից հայտնեց մարզիկը։
«Մարտի 12-ին ծնվել է իմ առաջնեկը։ Նրան անվանել ենք Ռոբերտ։ Մեծ երջանկություն է, անչափ ուրախ եմ, նրան երկար էինք սպասել»,- ասաց Ֆերդինանդ Կարապետյանը։
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատարն ամուսնացել է 2021 թվականի մարտին։
Եվրոպայի չեմպիոնը պատրաստվում է մարտի 24-26-ը Թբիլիսիում անցկացվելիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին։ Ֆերդինանդ Կարապետյանի խոսքով, նա պայքարելու է Փարիզ-2024-ի ուղեգրի համար։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.