France Football: Ֆուտբոլիստներ, որոնք արժանի են լինել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում

12:07   30 հոկտեմբերի, 2012

Ֆրանսիական France Football-ն անդրադարձել է այն ֆուտբոլիստներին, որոնք չեն ընդգրկվել «Ոսկե գնդակի» 23 հավակնորդների թվում: Ըստ հեղինակավոր թերթի՝ ՖԻՖԱ-ն պետք է հավակնորդների թվում ընդգրկեր այդ ֆուտբոլստներին:

Հիշեցնենք, որ այս տարի հավակնորդների թվում են` Սերխիո Ագուերոն (Արգենտինա), Մարիո Բալոտելին (Իտալիա), Կարիմ Բենզեման (Ֆրանսիա), Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա), Սերխիո Բուսկետսը (Իսպանիա), Իկեր Կասիլյասը (Իսպանիա), Դիդյե Դրոգբան (Կոտ դ'Իվուար), Ռադամել Ֆալկաոն (Կոլումբիա), Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա), Անդրես Ինյեստան (Իսպանիա), Մանուել Նոյերը (Գերմանիա), Նեյմարը (Բրազիլիա), Մեսութ Օզիլը (Գերմանիա), Խերար Պիկեն (Իսպանիա), Անդրեա Պիրլոն (Իտալիա), Սերխիո Ռամոսը (Իսպանիա), Ուեյն Ռունին (Անգլիա), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Յայա Տուրեն (Կոտ դ'Իվուար), Չավին (Իսպանիա), Ռոբին վան Պերսին (Հոլանդիա), Խաբի Ալոնսոն (Իսպանիա) եւ Լիոնել Մեսին (Արգենտինա):

Ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները եւ լրագրողներ կքվեարկեն երեք լավագույն ֆուտբոլիստների օգտին` յուրաքանչյուրին տալով 5, 3 եւ 1 միավոր: Երեք հավակնորդների անունները հայտնի կդառնան նոյեմբերի 29-ին, իսկ հաղթողը՝ 2013թ. հունվարի 7-ին:

France Football-ի հավակնորդները

Էդիսոն Կավանի (Ուրուգվայ, «Նապոլի»)

Պետր Չեխ (Չեխիա, «Չելսի»)

Էշլի Քոուլ (Անգլիա, «Չելսի»)

Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա, «Բարսելոնա»)

Մարիո Գոմես (Գերմանիա, «Բավարիա»)

Կլաս-Յան Հունտելար (Հոլանդիա, «Շալկե»)

Սինձի Կագավա  (Ճապոնիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)

Կլաուդիո Մարկիզիո (Իտալիա, «Յուվենտուս»)

Մարսելո (Բրազիլիա, «Ռեալ»)

Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա, «Բավարիա»)

Դավիդ Սիլվա (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.