«Ինտերի» հաղթանակը, Մխիթարյանի եւ Մարտինեսի գոլերը (ֆոտո, վիդեո)

22:52   5 մարտի, 2023

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Լեչեի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց միլանյան թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)։  Գոլային փոխանցումը կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

53-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։

Մխիթարյանը փոխարինվեց 71-րդ րոպեին։

«Ինտերը» 50 միավորով երկրորդն է եւ 15 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»։ «Լեչեն» 15-րդն է՝ 27 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ինտեր» - «Լեչե»՝ 2:0 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 29, Լաուտարո Մարտինես, 53



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։