«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 7:0 (ֆոտո, վիդեո)

22:20   5 մարտի, 2023

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ տարավ 7:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձան հարձակվողներ՝ հոլանդացի Կոդի Գակպոն, ուրուգվայցի Դարվին Նունիեսը եւ եգիպտացի Մոհամեդ Սալահը։ Մեկ գոլ էլ վերջնամասում խփեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որը փոխարինել էր Կոդի Գակպոյին։ Սալահը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց։

25 խաղից «Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով երրորդն է, «Լիվերպուլը» 5-րդն է՝ 42 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 7:0 (տեսանյութ)

Կոդի Գակպո, 43, 50, Դարվին Նունիես, 47, 75, Մոհամեդ Սալահ, 66, 83, Ռոբերտո Ֆիրմինո, 88



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.