«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Նյուքասլին» (տեսանյութ)

18:25   4 մարտի, 2023

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը  առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը եւ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

26 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 58 միավորով երկրորդն է եւ 2 միավոր է հետ առաջատար «Արսենալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Նյուքասլ Յունայթեդը» (24 խաղ) 41 միավորով 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 2:0  (տեսանյութ)

 Ֆիլ Ֆոդեն, 15, Բերնարդու Սիլվա, 67

«Արսենալ» - «Բորնմուտ»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

«Աստոն Վիլա» - «Քրիսթալ Փելաս»՝ 19:00

«Բրայթոն» - «Վեստ Հեմ»՝ 19:00

«Չելսի» - «Լիդս Յունայթեդ»՝ 19:00

«Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 19:00

«Սաութհեմփթոն» - «Լեսթեր Սիթի»՝ 21:30



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.