«Ռոման» պարտվեց հետնապահին (տեսանյութ)

23:24   28 փետրվարի, 2023

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց հետնապահ «Կրեմոնեզեին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

17-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի իտալացի հարձակվող Ֆրանկ Տսաջուտը (տեսանյութ

Մրցավարների հետ վիճելու համար 46-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն (տեսանյութ

Հռոմեական թիմից 71-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան (տեսանյութ

«Կրեմոնեզեի» հաղթական գոլը 82-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց իտալացի հարձակվող Դանիել Չոֆանին։

«Ռոման» 44 միավորով 5-րդն է։ «Կրեմոնեզեն» վերջին տեղից բարձրացավ նախավերջին տեղ՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Կրեմոնեզե» - «Ռոմա»՝ 2:1 (տեսանյութ)

Ֆրանկ Տսաջուտ, 17, Դանիել Չոֆանի, 82, 11 - Լեոնարդո Սպինացոլա, 71



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։