Մեսիի 700-րդ գոլը ակումբային մրցաշարերում (տեսանյութ)

00:45   27 փետրվարի, 2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 700-րդ գոլը խփեց ակումբային մակարդակում (տեսանյութ

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել է «Մարսելին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով։

Մեսիին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը խփել է մյուս գոլը։

Մեսին 672 գոլ խփել է «Բարսելոնայի» կազմում, 28 գոլ՝ ՊՍԺ-ում։ Այս ցուցանիշին հասնելու համար Մեսիին պահանջվեց 840 հանդիպում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։