«Ֆրայբուրգն» ու «Բայերը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

20:23   26 փետրվարի, 2023

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Ֆրայբուրգը» տանը մրցեց Լեւերկուզենի «Բայերի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

«Ֆրայբուրգի» իտալացի կիսապաշտպն Վինչենցո Գրիֆոն խաղի հաշիվը բացեց 29-րդ րոպեին։ «Բայերին» պարտությունից փրկեց իրանցի հարձակվող Սերդար Ազմունի գոլը 67-րդ րոպեին։

«Ֆրայբուրգը» 41 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող «ՌԲ Լայպցիգից»։ «Բայերը» 11-րդն է՝ 28 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 1:1 (տեսանյութ)

Վինչենցո Գրիֆո, 29 - Սերդար Ազմուն, 67



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։