Երկնաքեր` Շումախերի պատվին

18:13   29 հոկտեմբերի, 2012

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում 34-հարկանի երկնաքեր կկառուցվի, որը կկրի Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի անունը: Կառույցը կանվանվի Michael Schumacher World Tower, հայտնում է indianrealestatemarket.com-ը:

2008-ի վերջին գերմանական ACI Real Estate ընկերությունը նախատեսում էր կառուցել յոթ երկնաքեր եւ կոչել դրանք Շումախերի պատվին: Այդ նպատակի համար ընկերությունը 210 միլիոն եվրո հավաքեց վեց հազար ներդրողներից, սակայն ոչ մի երկնաքեր չկառուցեց:

Չնայած ծրագրի ձախողմանը` Շումախերը ստացավ 5 միլիոն դոլար իր անունն օգտագործելու թույլտվության համար:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.